Պահոց

Հանրային քննարկման հրավեր

31.10.2023

2023թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ին -ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ք.Երևան, Ավան, Մարշալ Խուդյակովի փող., 222 շենք (Ավան վարչական շրջանի շենք) տեղի կունենա Ավան վարչական շրջան, Աշխաբադի փողոց հ.9/2 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում www.env.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ.՝ 011/22-02-17 կամ զանգահարելով 099 991155: