Հանրային քննարկման հրավեր
07.11.2023
2023թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Գայի պող., հ19 շենք (Նոր-Նորք վարչական շրջանի շենք) տեղի կունենա Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջան, Հ.Գյուրջյան փողոց հ.14/1 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (երկրորդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում www.mnp.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ.՝ 011220217, 099991155: