Պահոց

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

20.11.2023

Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2023 թվականի նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ իրականացվող՝ «Երևանի զարգացման 2024-2028 թվականների հնգամյա ծրագրի հաստատման մասին» և «Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի հաստատման մասին»  Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: 
Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (zargacum@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am),  ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: 
Հանրային քննարկումների ընթացքում՝ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 15:00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից):
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով:
     

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ