Պահոց

Հանրային քննարկման հրավեր

27.11.2023

2023թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ք.Երևան, Սասունցի Դավթի 87 հասցեում (Էրեբունի վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Գրին օրգանիկ» ՍՊԸ կողմից Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոց 3-րդ նրբանցք, 6/2 հասցեում ձեռնարկվող օրգանական պարարտանյութերի և կենսագազի արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և փորձաքննության վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում՝ www.env.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ.՝ 011-220217, 099-991155: