Հանրային քննարկման հրավեր
30.11.2023
2023թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք. Երևան, Լեոն Միրջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցի դահլիճում (հասցե` Աջափնյակ վարչական շրջան, Բաշինջաղյան փող. 2-րդ նրբ.) տեղի կունենա Երևան քաղաքի Աջափնյակ շրջանում մետրոյի կայարանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Գեոռիսկ գիտահետազոտական ընկերություն» ՓԲԸ գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, 0019, Երևան
Մարշալ Բաղրամյան պող., 24ա շենք Հեռ.՝ +374-10-523466):