Պահոց

Հանրային քննարկման հրավեր

01.12.2023

2023թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14:30-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ք.Երևան, Սասունցի Դավիթ 87 հասցեում (Էրեբունի վարչական շրջանի շենք) տեղի կունենա  «Բաբայան ԼԱՏ նախագիծ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Նոր-Արեշ 26 փողոց հասցեում նախատեսվող թիվ 45 դպրոցի  կառուցման  շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ.՝ 011-220217, 099-991155: