Հանրային քննարկման հրավեր
12.12.2023
2023թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Դ. Անհաղթի փողոց հ.11 հասցեում (վարչական շրջանի շենք), տեղի կունենա Դավիթ Անհաղթի 4/20, 4/21, և Կարապետ Ուլնեցու 43/5 հասցեներում նախատեսվող բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 099991155: