Հանրային քննարկման հրավեր
2023թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ք.Երևան, Նաիրի Զարյան փող., 27 հասցե (Արաբկիր վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արաբկիր վարչական շրջանի Ն. Տիգրանյանի փողոց 1-ին փակուղի 1 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ.՝ 011-220217, 099-991155: