Հանրային քննարկման հրավեր
18.12.2023
2023թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 14.30-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ ք.Երևան, Արաբկիր վարչական շրջանի Մ․ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի շենքում (Սունդուկյան փողոց 78 հասցեում) նախատեսվում է իրականացնել դպրոցի կառուցման նախագծի և նախատեսվող գործունեությունից շրջակա միջավայրի վրա ակնկալվող ազդեցություների վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով հետևյալ հեռ. (010)247-123: