Հանրային քննարկման հրավեր
19.12.2023
2023թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ք.Երևան, Խուդյակովի փողոց հ.222 հասցեում (Ավան վարչական շրջանի շենք) տեղի կունենա Ավան վարչական շրջան, Դ.Մալյան փողոց հ.25 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: (2-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ.՝ 011-220217, 099-991155: