Հանրային քննարկման հրավեր
19.12.2023
2023թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12:30-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ք.Երևան, Սեբաստիայի փող., 32 հասցեում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենք) տեղի կունենա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Լենինգրադյան փողոց 23 հասցեում նախատեսվող Վարդանանց բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (առաջին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 099991155