Հանրային քննարկման հրավեր
21.12.2023
2024թ. հունվարի 5-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ք.Երևան, Գարեգին Նժդեհի փող., 26 հասցեում (Շենգավիթ վարչական շրջանի շենք) տեղի կունենա Թամանցիների փողոց 81/6 հասցեում պահեստային շինությունների, արհեստանոցի և գրասենյակային մասնաշենքի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374)10-35-48-54: