Հանրային քննարկման հրավեր
21.12.2023
2024թ. հունվարի 8-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ք.Երևան, Տերյան 44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք) տեղի կունենա Ծիծեռնակաբերդի խճուղի հ.2/2 հասցեում նախատեսվող Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374)99994222: