Հանրային քննարկման հրավեր
2024թ. փետրվարի 9-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Սեբաստիայի փ. 32) տեղի կունենա «Վ․Ս․» ՍՊԸ-ի (իրավաբանական հասցեն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փ., 6/1շ., 3բն․)՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոց հ․23/19 հողամասում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ) հանրային քննարկում (1-ին փուլ): Տվյալներին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374)93397760:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ․փոստի հասցե՝ ellada.aramyan@yerevan.am, հեռ.` 011-514-263):