Պահոց

Հանրային քննարկման հրավեր

25.01.2024

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2024թ. փետրվարի 5-ին՝ ժամը 11:00-ին,  ՀՀ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան Սեբաստիայի փող. 32 շենք հասցեում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի վարչական շենք) տեղի կունենա ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Ծիծեռնակաբերդի խճուղի 33/3 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության  նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (երկրորդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կայքէջում կամ զանգահարելով +374 11 220218: