Պահոց

Հանրային քննարկման հրավեր

15.02.2024

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն` 2024թ.
փետրվարի 26-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Գայի պողոտա 19) տեղի կունենա  Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջան Դ.Բեկ փ. հ.186 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17 կամ զանգահարելով 099991155: