Պահոց

Հանրային քննարկման հրավեր

19.02.2024

2024թ. մարտի 25-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Ն. Զարյան փ․ 27) տեղի կունենա «Ա.Ա.Բ. Պրոեկտ» ՍՊԸ-ի (հասցեն՝ Երևան, Արաբկիր 39/1ա)՝ Երևան քաղաք, Արաբկիր վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/3 հասցեում բետոնի գործարան կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետի 7-րդ ենթակետի ե.) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 96501078:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ․փոստի հասցե՝  ellada.aramyan@yerevan.am,  հեռ․ 011-514-263):