Պահոց

Հանրային քննարկման հրավեր

07.03.2024

Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու մարտի 26-ին՝ երիտասարդության հարցերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվելու են երիտասարդության ոլորտում տարվող աշխատանքների, նախատեսվող ծրագրերի և հնարավոր համագործակցությունների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև ընդունվելու են երիտասարդության ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ:
Հանրային քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024 թվականի մարտի 22-ը sport.acs@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել մասնակցությունը հաստատող նամակ: 
Հանրային քննարկումը տեղի կունենա մարտի 26-ին` ժամը 16:00-ին Արգիշտի 1 հասցեում` Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում:
Անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011-514-396 հեռախոսահամարով: