Պահոց

Հանրային քննարկման հրավեր

15.03.2024

2024թ. ապրիլի 17-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Գայի պողոտա 19) տեղի կունենա «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի (հասցե՝ Երևան, Փ.Բուզանդի փողոց հ․1/3) կողմից ներկայացված՝ Նոր Նորք վարչական շրջան, Դավիթ Բեկի փողոց հ. 103/5 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիր կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374)99991155:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստի հասցե՝  ellada.aramyan@yerevan.am, հեռ․՝ 011-514-263):