Հանրային քննարկման հրավեր
2024թ. ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Սասունցի Դավթի փ․ 87) տեղի կունենա «ԴՈՒՍՏՐ ՇՈՒՇԱՆՆԱ» ՍՊԸ-ի (հասցե՝ ք.Երևան, Գր.Արծրունու փ. 28/2) կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջան, Նուբարաշենի խճուղի 1/10 հասցեում պահեստային շինությունների կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 93001662:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստի հասցե՝ ellada.aramyan@yerevan.am, հեռ․՝ 011-514-263):