Պահոց

Հանրային քննարկման հրավեր

01.04.2024

2024թ. մայիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Խուդյակովի փ․ 222) տեղի կունենա «ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԸՆԿԵՐՆԵՐ» բարեգործական ՀԿ-ի (հասցե՝ Երևան, Աճառյան 1) կողմից ներկայացված՝ Ավան վարչական շրջանի Աճառյան 1 հասցեում «Տանիա Չիչմանյանի անվան պուրակի (էվոլյուցիոն, զգայական, խոտաբույսերի պարտեզներ և խաղահրապարակ) նախագիծ Երևանի բուսաբանական այգում» նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդված) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374)98131471:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստի հասցե՝  ellada.aramyan@yerevan.am,  հեռ․՝ 011-514-263):