Պահոց

Հանրային քննարկման հրավեր

03.04.2024

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, 2024թ. ապրիլի 15-ին՝ ժամը 11:00-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նստավայրում (Ն.Զարյան փող. 27) տեղի կունենա Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի  շրջանակում վերակառուցվող Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ   դպրոցի
շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011 22-02-18; 011 22-02 17: