Պահոց

Հանրային քննարկման հրավեր

09.04.2024

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն` 2024թ. ապրիլի 18-ին՝ ժամը 12:00-ին Երևան քաղաքի Տերյան փ. 44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայր) տեղի կունենա Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Ծիծեռնակաբերդ խճուղի հ.2/2 հասցեում նախատեսվող Ալբերդ Ազարյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ քննարկում):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: