Պահոց

Հանրային քննարկման հրավեր

12.04.2024

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն` (երկրորդ փուլ) 2024թ. ապրիլի 26-ին՝ ժամը 15.00-ին, ք. Երևան Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նստավայրում /Երևան, Գայի պող., 19 շենք./  տեղի կունենա Յու. Աֆրիկյանի կողմից ք. Երևան, Նոր Նորք վարչական շրջան, Ա. Քոչինյան փողոց հ.15 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ հասարարակական նշանակության կառույցի աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ ջրջակա միջավայրի նախարարության կայքէջում՝ mnp.am կամ զանգահարելով հեռ. 011 220218: