Հանրային քննարկման հրավեր
25.08.2020
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (երկրորդ փուլ) 2020 թ. սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11.00-ին ՀՀ ք. Երևան, Մ. Խուդյակովի փող. 222 հասցեում՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոց հ. 61/1 և 61/6 հասցեներում նախատեսվող բնակելի թաղամասի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության կայքէջում՝ mnp.am, հեռ.՝ 011-22-02-18: