Պահոց

Հանրային քննարկման հրավեր

17.04.2024

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի պահանջներով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, 2024թ. մայիսի 10-ին՝ ժամը 10:00-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքում (հասցե՝ ք. Երևան 0026, Գարեգին Նժդեհի փող., 26 շենք) տեղի կունենա Թամանցիների փողոց 81/6 հասցեում պահեստային շինությունների, արհեստանոցի և գրասենյակային մասնաշենքի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները կարող են գրավոր ներկայացվել շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ.՝ (+374 11) 22-02-17, (+37411) 22-02-18: