Հանրային քննարկման հրավեր
25.08.2020
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020թ.-ի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանի վարչական ղեկավարի նստավայրում(Ս․ Դավիթ փողոց 87 հասցեում) տեղի կունենա սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում նախատեսվող Երևանի թիվ 68 հիմնական դպրոցի նախագծի և նախատեսվող գործունեության ընթացքում շրջակա միջավայրի վրա ակնկալվող ազդեցության վերաբերյալ հանրային քննարկում (1-ին հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պաշտոնական կայքերում (www.atdf.am): Հեռ.՝ 094402568: