Պահոց

Հանրային քննարկման հրավեր

17.05.2024

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (երկրորդ փուլ) 2024թ. մայիսի 30-ին` ժամը 11:00-ին ք.Երևան, Խուդյակովի փողոց հ.222 հասցեում՝ Ավան վարչական շրջանի  ղեկավարի նստավայրում տեղի կունենա Ավան վարչական շրջան, Ն.Սաֆարյան փողոց հ.14/15 հողամաս հասցեում նախատեսվող կցաշար բնակելի տների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17 կամ զանգահարելով 099991155: