Պահոց

Հանրային քննարկման հրավեր

27.08.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում՝ ք. Երևան, Սեբաստիայի փողոց 32 հասցեում, տեղի կունենան «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից ձեռնարկվող Լենինգրադյան փողոցի և «Նոյ» թաղամասի միջանկյալ հատվածի կառուցապատման կարգավորման նախագծի, ճանապարհային և ինժեներական հաղորդակցուղիների աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (առաջին հանրային քննարկում): 

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանում և «Երևաննախագիծ» ՓԲԸ-ում, հեռ.՝ (010) 562711: