Հանրային քննարկման հրավեր
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. ՀՕ-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն` 2024թ. հուլիսի 8-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (Երևան, Ա.Արմենակյան փ. 272) տեղի կունենա ք. Երևան, Նորք-Մարաշ վարչական շրջան, Գ.Հովսեփյան փողոց հ. 80 հասցեում նախատեսվող «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի 8-րդ հեռուստաստուդիայի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: