Պահոց

Հանրային քննարկման հրավեր

03.09.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին Երևան քաղաքի Արին Բերդի 3-րդ նրբանցք հասցեում տեղի կունենա «ԵՐԵՎԱՆԻ ՋԷԿ» ՓԲ ընկերության՝ համակցված շոգեգազային ցիկլով (հշգց) էներգաբլոկի GT13E2 գազատուրբինի կոմպրեսորի արդիականացման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (չորրորդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: Հարցերի դեպքում զանգահարել՝ 011-22-02-18։