Պահոց

Հանրային քննարկման հրավեր

04.09.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (առաջին փուլ) 2020 թ. սեպտեմբերի 14-ին` ժամը 11:00-ին, Նոր Նորք վարչական շրջանի վարչական ղեկավարի նստավայրում (Գայի պողոտա հ.19) տեղի կունենա կառուցապատողներ Ասատուր Մուրադյանի և Լյուդմիլա Գրիցենկոյի կողմից Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջան, Թևոսյան փողոց հ. 1/5 և հ. 1/7 հասցեներում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Հարցերի դեպքում զանգահարել 099-99-11-55 հեռախոսահամարով։