Հանրային քննարկման հրավեր
2024թ. հոկտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Գ. Նժդեհի փ. 26) տեղի կունենա «Նազարյան քուլինգ սիսթեմս» ՍՊԸ-ի (հասցեն՝ Երևան, Սևանի փ. 86/2)՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոց հ. 67 հասցեում բետոնի արտադրամաս կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետի «ե» ենթակետ՝ 80 խմ/ժ և ավելի արտադրողականությամբ բետոնի ստացիոնար արտադրություն) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99991155:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ․փոստի հասցե՝ ellada.aramyan@yerevan.am , հեռ․ 011-514-263):