Հանրային քննարկման հրավեր
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն հավելվածի՝ 2024 թվականի հոկտեմբերի 23-ին` ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում կկայանա (ք․ Երևան, Նաիրի Զարյան փ., 27 շենք) «Իջևանատուն» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Հ. Էմինի փ. 23, 23/1, 25, 27 և 28 հասցեներում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում):
Շահագրգիռ հանրության հանրային լսումների ընթացքում գրավոր և բանավոր առաջարկությունները, դիտողությունները, կարծիքները կարող է ներկայացվել նախաձեռնողին, տեղական ինքնակառավարման և լիազոր մարմիններին՝ փորձաքննության ընթացքում նախատեսվող գործունեության ծանուցումից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) կամ դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ ( հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, հեռ.՝ 011-220 214):