Հանրային քննարկման հրավեր
25.11.2024
2024թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-150-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ (խմբ․ 28.12.23 N2343-ն) սահմանված կարգի, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա Հաղթանակի 1-ին փողոց 1-ին նրբանցք 61 հասցեում արտադրական շինության կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ երկրորդ հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում www.env.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ.՝ 011/22-02-17 կամ 099991155: