Հանրային քննարկման հրավեր
2025թ. հունվարի 8-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Ս. Դավիթ 87) տեղի կունենա «Գաջեգործ» ՓԲ ընկերության կողմից (հասցե՝ ք. Երևան, Կոմիտաս 35/6, գրասենյակ՝ 1) ներկայացված՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի գիպսատար կավերի և բազալտի հանքավայրում օգտակար հանածոների արդյունահանման իրավունքի ստացման նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետ) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 77-37-34-14:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստ՝ ellada.aramyan@yerevan.am, հեռ․՝ 011-514-263):