Հանրային քննարկման հրավեր
25.11.2024
2024 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11։30-ին, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Արմենակյան փողոց 272) տեղի կունենա «Նիկա 2006» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ.Հովսեփյան փողոցի 38/9 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում: