Հանրային քննարկման հրավեր
28.11.2024
2024 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Երևանի քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք. Երևան՝ Ա. Սարգսյան 5) տեղի կունենա ԴԴ գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հաղթանակի 1-ին փողոցի, 1-ին նրբանցքի 61 հասցեում գտնվող արտադրական շինության վերակառուցման և ընդլայնման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am):