Պահոց

Հանրային քննարկման հրավեր

29.09.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020թ. հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Սեբաստիա փողոց 32 հասցեում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայուրում, տեղի կունենա «Վիա Գրուպ» ընկերության կողմից Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փող. հ.23/2 և 23/10 հասցեում բնակելի շենքերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (երկրորդ հանրային քննարկում): 

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ք. Երևան Բուզանդի 1/3 հասցեում, շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am (հեռ.՝ 011-22-02-17):