Հանրային քննարկման հրավեր
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման /այսուհետ՝ Որոշում/ հավելվածի՝ 2025 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 11:00-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Նաիրի Զարյան 27) տեղի կունենա «ՋԻ ԹԻ ԲԻ Թաուեր» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս 53/10 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, հեռ. 011 220 218 էլ.փոստ՝ expertise@env.am):