Հանրային քննարկման հրավեր
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2025 թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Դ. Անհաղթի փ. 11) տեղի կունենա «ՍԻԼՈՒԵՏ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցի հ. 43/5 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկներ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am, հեռ. 011 220 218):