Հանրային քննարկման հրավեր
2025թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք.Երևան, Սասունցի Դավթի փ․ 87) տեղի կունենա Լիանա Սարգսյանի (հասցե՝ ք.Երևան, Սոֆիայի փ. 97/3Տ) կողմից ներկայացված՝ Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոց 54/12-54/9 հասցեում հեղուկ վառելանյութի լիցքավորման կայանի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի «բ» ենթակետ՝ բենզալցակայաններ կամ հեղուկ վառելիքի լցակայան, գազալցակայաններ` 5 խմ և ավելի տարողությամբ կամ ավտոգազալիցքավորման ճնշակայաններ) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99994222:
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստ՝ ellada.aramyan@yerevan.am , հեռ․ 011-514-263):