Պահոց

Հանրային քննարկման հրավեր

07.08.2025

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2025 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 11։00-ին, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա քաղաքացի Սամսոն Գրիգորյանի կողմից փորձաքննության ներկայացված Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ.Հովսեփյան փողոցի 38/8 հասցեում նախատեսվող բնակելի շենքի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, հեռ.՝ 011 220 218, էլ.փոստ՝ expertise@env.am):