Հանրային քննարկման հրավեր
2025թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք.Երևան, Վ․ Տերյան փ. 44) տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրատվությամբ, «Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊՈԱԿ-ի (հասցե՝ ք.Երևան, Մոսկովյան 40) կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան փողոց հ․ 40 հասցեում գտնվող «Հովհ. Թումանյանի տուն թանգարանի նորոգման, 2-րդ մասնաշենքի քանդման և նորի կառուցման» նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետ) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ yerevan.am կայքում: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստ՝ ellada.aramyan@yerevan.am, հեռ․ 011-514-488):