Հանրային քննարկման հրավեր
2025թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք.Երևան, Գ. Նժդեհի փ. 26) տեղի կունենա «ԷԴՄԵՏ» ՍՊԸ-ի (հասցե՝ ք.Երևան, Շիրակի փողոց 47/6) կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոց հ. 47/6 հասցեում ալյումինե ձուլակտորներից տարբեր արտադրատեսակների արտադրության նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի «գ» ենթակետ՝ գունավոր մետաղների մշակում, ներառյալ լեգիրացումը, արտադրատեսակների ռեկուպերացիան (զտում, ձուլածագործական արտադրություն և այլն)) առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ www.yerevan.am կայքում: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ. փոստ՝ ellada.aramyan@yerevan.am, հեռ․ 011-514-488):