Պահոց

Հանրային քննարկման հրավեր

17.11.2025

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2025 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Ն.Զարյան փ. 27), տեղի կունենա «Մալխասյանց 12» ՍՊԸ կողմից (հասցե՝ Երևան, Մալխասյանց փ. 6/1) փորձաքննության ներկայացված՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Մալխասյանց փողոց 6/3 և 8 հասցեներում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի և ավտոհանգրվանային մասնաշենքի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am,  հեռ.` 011 220 218):