Պահոց

Հանրային քննարկման հրավեր

05.12.2025

2026թ. հունվարի 12-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014 Հ0-110-Ն, խմբ. 03.05.23 ՀՕ-150-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ (խմբ. 28.12.23 N 2343-Ն) սահմանված կարգի, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք.Երևան, Խուդյակովի փ․ 222) տեղի կունենա քաղաքացի Գոհար Բաղդասարյանի (հասցե՝ ք.Երևան, Սևանի փողոց 86/2) կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոց հ. 37/37 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետ) առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստ՝  ellada.aramyan@yerevan.am, հեռ․ 011-514-488):