Պահոց

Հանրային քննարկման հրավեր

05.12.2025

2026թ. հունվարի 14-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014 Հ0-110-Ն, խմբ. 03.05.23 ՀՕ-150-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ (խմբ. 28.12.23 N 2343-Ն) սահմանված կարգի, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք.Երևան, Գ. Նժդեհի փ. 26) տեղի կունենա «Գլոբալ Պրոեկտ» ՍՊԸ-ի (հասցե՝ ք.Երևան, Արգիշտի փ. 7/6, տարածք 185) կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գ. Նժդեհի փողոց հ. 11 հասցեում Երևանի Վ.Համբարձումյանի անվան հ. 12 հիմնական դպրոցի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետ) առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-էկոլոգ Էլլադա Արամյան (էլ.փոստ՝  ellada.aramyan@yerevan.am, հեռ․ 011-514-488):