Հանրային քննարկման հրավեր
17.12.2025
Ս.թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14։00-ին Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի (Արգիշտիի 1) 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում «Մայր Հայաստան» խմբակցությունը հրավիրել է հանրային քննարկում՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանով անցնող Հրազդանի կիրճ փողոցը (սկսվում է Աթենքի փողոցից` Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, հասնում Հալաբյան փողոց) լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ, օլիմպիական չեմպիոն, «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անվամբ անվանափոխելու վերաբերյալ։