Հանրային քննարկման հրավեր
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2026 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 14։00-ին, Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԵՐԵՎԱՆՆԱԽԱԳԻԾ» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևանի Նուբարաշեն ավան 1/3 հասցեում նախատեսվող «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հատուկ հսկողության մասնաշենքի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Երևանի քաղաքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am), հեռ 011 220 218: